Government of Republic of Armenia Decree

  Հայաստանի Հանրապետությունը ընդունել է որոշում «Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրին հավանություն տալու, ծրագրի շրջանակում իրականացման տարածք սահմանելու, հողակտորների նվիրաբերության, ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր ճանաչելու, ինժեներական կենտրոնի կառուցման, մասնակցության չափորոշիչներ սահմանելու, հավաստագրման հանձնաժողով ստեղծելու, հողի նվիրաբերության եվ գրավով պարտավորությունների ապահովման պայմանագրի ձեվը հաստատելու մասին։

 

1. Ինժեներական քաղաքի ստեղծման ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ստեղծել ինովացիոն էկոհամակարգ, որտեղ ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները, արդիական ենթակառուցվածքների կիրառմամբ, կմշակեն և կիրագործեն նորարարական գաղափարներ` տեղական ու միջազգային շուկաներում բարձր տեխնոլոգիական լուծումների առաջադրման նպատակով:

 

2. Ծրագիրը թույլ կտա մեկ վայրում համախմբել ինժեներական էկոհամակարգի հիմնական մասնակիցներին։

 

 

 

 Որոշում N 1218-Լ

 

 


ADDRESS

Engineering City
Bagrevand Street 21/1
Nor Nork, 0062
Yerevan, Armenia

CONTACT US

info@engineeringcity.am
+374 (60) 519 710