The Armenian Wedding

Topic: Հայկական 7 օր 7 գիշեր տևող հարսանիքի ծեսը
Lecturers: Hayk Yeranosyan & Sirarpi Khojabaghyan, Tonir Wedding Village
Date: Friday, January 16, 2026
Time: 5 PM
Venue: Museum Lecture Hall
 
Description:
Հայկական ավանդական հարսանիքը ծեսերի, խաղերի, հագուստի, սննդի ու երաժշտության մի ամբողջական համակարգ է, որը որպես կանոն տևում էր 3–7 օր՝ ներգրավելով փեսայի ու հարսի ընտանիքները և նրանց համայնքը։
 
«Թոնիր հարսանիքը» վերջին 8 տարիներին ուսումնասիրում և վերակենդանացնում են հայկական հարսանեկան ծեսերը՝ աշխատելով արխիվների, ընտանեկան հիշողությունների և տարածաշրջանային ավանդույթների հետ։ Այսօր վերականգնվել և/կամ տարածվել են այնպիսի ծեսեր, որոնք վերջին երկու հարյուր տարվա ընթացքում գրեթե կորսվել էին՝ հինադրեքը, թագվորի ծառ կապելը, հարսի պսակ հյուսելը, ազապների խաղերը, բազմաթիվ ծիսական երգեր, ուտեստներ ու ծեսի պարագաներ։
 
Հանդիպման ընթացքում «Թոնիր հարսանիքի» հիմնադիրներ Հայկ Երանոսյանը և Սիրարփի Խոջաբաղյանը կպատմեն հայկական հարսանիքի հիմնական ծեսերի մասին, դրանց նշանակության ու կարևորության մասին, թե ինչ է կարելի և ինչ չի կարելի հարսանիքի ժամանակ, և ինչու է այսօր հատկապես կարևոր հարսանիքը անել ավանդական ձևով։
 

ADDRESS

Engineering City
Bagrevand Street 21/1
Nor Nork, 0062
Yerevan, Armenia

CONTACT US

info@engineeringcity.am
+374 (60) 519 710